Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարվի Վայնշտեյնը 44 մլն դոլար Է առաջարկել տուժած կանանց ու վարկատուներին. The Wall Street Journal

Հարվի Վայնշտեյնը 44 մլն դոլար Է առաջարկել տուժած կանանց ու վարկատուներին. The Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, որը մեղադրվում Է բռնաբարությունների եւ սեռական ոտնձգությունների մեջ, առաջարկել Է 44 մլն դոլար վճարել տուժած կանանց եւ այն վարկատուներին, որոնք գործակցում Էին իր Weinstein Company պրոդյուսերական ընկերության հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է The Wall Street Journal-ը:

Նա վկայակոչում Է այն տեղեկատվությունը, որը Վայնշտեյնի փաստաբաններից ստացել Է սնանկացումների գործերով Դելավերի նահանգում անցկացվող դատավարության ժամանակ:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, հաշտության համաձայնագրի նախագիծը ոչ մի կերպ չի վերաբերում Նյու Յորքում պրոդյուսերի նկատմամբ դատավարությանը, որն սկսվելու Է հունիսին եւ ընթանալու Է մամուլի համար փակ ռեժիմով: Դատական նիստում քննարկվելու Է այն հարցը, թե Վայնշտեյնի գործով դատավարության ընթացքում լսվելու են արդյոք այն կանանց ցուցմունքները, որոնք պնդում են, թե պրոդյուսերի կողմից ենթարկվել են սեռական բնույթի բռնի գործողությունների, սակայն նրա նկատմամբ հայցեր չեն ներկայացրել: 2017 թվականի հոկտեմբերին The New York Times թերթը նյութ Էր հրապարակել, որում Վայնշտեյնը մեղադրվում Է բազմաթիվ սեռական ոտնձգությունների մեջ:

Հրատարակության տեղեկությունների համաձայն, պրոդյուսերը 30 տարի իր ընկերության երիտասարդ դերասանուհիներին ու աշխատակցուհիներին ներքաշել Է ինտիմ հարաբերությունների մեջ՝ դրա դիմաց խոստանալով կարիերային առաջխաղացում: Այդ ժամանակվանից Վայնշտեյնի հասցեին մեղադրանքներով հանդես Է եկել արդեն ավելի քան 80 կին, այդ թվում՝ դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն եւ Սալմա Հայեքը: Վայնշտեյնը իր մեղքը ժխտում Է, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]