Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ժնևում բացվել է Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Ժնևում բացվել է Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի Ազգերի պալատում մայիսի 23-ին տեղի է ունեցել անվանի արվեստագետ, «Պողոսյան հիմնադրամի» համանախագահ Ժան Պողոսյանի ստեղծագործությունների ցուցադրության բացման արարողությունը:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիբանագիտության վարչությունից, «Հրադադար» խորագիրը կրող այս ցուցադրությունը կազմակերպվել էր Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի, Լիբանանի, Բելգիայի և Ֆրանկոֆոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ ջանքերով։

Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ Ժան Պողոսյանն, իր արվեստում օգտագործելով կրակն ու ծուխը, ի ցույց է դնում, որ դրանք կարող են խորհրդանշել ոչ միայն պատերազմն ու ավերածությունը, այլև` ծառայել ստեղծագործելու ու գեղեցիկն արարելու արվեստին։ Նա ընդգծեց, որ արվեստն ու մշակույթը՝ որպես համամարդկային արժեքներ, լավագույն հնարավորությունն են ընձեռում խաղաղության ու համակեցության ուղերձով հանդես գալու համար։ Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց տարիներ շարունակ «Պողոսյան հիմնադրամի» կողմից Հայաստանում իրականացվող բարեգործական գործունեությունն` ուղղված, մասնավորապես, արվեստի, մշակույթի ու կրթության զարգացմանը։

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի երկու շաբաթ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]