Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան եւ բռնացող «Բոբբի» Ջո Լոնգին

ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել սերիական մարդասպան եւ բռնացող «Բոբբի» Ջո Լոնգին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանություններն ի կատար են ածել մահվան դատավճիռը սերիական մարդասպան Ռոբերտ «Բոբբի» Ջո Լոնգի նկատմամբ, որն իրեն մեղավոր Է ճանաչել 1984 թականին ութ կանանց նկատմամբ դատաստան տեսնելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով իշխանությունների ներկայացուցիչների:

Դատապարտայալին մահացու ներարկում են կատարել: Լոնգը պատժի առավելագույն չափի Էր դատապարտվել 1985 թվականին 22-ամյա Միշել Սիմսի սպանության համար: Ավելի ուշ նա խոստովանել Է եւս 7 կանանց սպանությունը եւ առնվազն 40-ի բռնաբարումը:

Ոստիկանությունը Լոնգին ձերբակալել Է այն բանից հետո, երբ 1984 թվականին նրա զոհերից մեկը՝ 17-ամյա Լիզա Մաքվեյը, կարողացել Է բռնացողին համոզել բաց թողնել իրեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]