Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հունաստանի գործարարներ հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով

Հունաստանի գործարարներ հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն 
ծավալելու հեռանկարով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն մայիսի 23-ին ընդունել է ընդդիմադիր «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Խարիս /Հարի/ Թեոխարիսին (Harry Theocharis): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորել է հայ-հունական երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը՝ խարսխված երկու բարեկամ ժողովուրդների պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ վերաբերմունքի վրա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պարոն Թեոխարիսն իր առանձնահատուկ վերաբերմունքն ու հարգանքն է արտահայտել հայ ժողովրդի և նրա պատմության նկատմամբ:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ինչպես երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Դեսպան Չարչօղլյանն ընդգծել է հայ-հունական տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և զրուցակցին ներկայացրել իշխանափոխությունից հետո Հայաստանում իրականացվող լայնածավալ բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունն ու առավելությունները:

Պարոն Թեոխարիսը Հայաստան այցելելու և տեղում գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու ցանկություն է հայտնել՝ նշելով, որ իրենց կուսակցությանն անդամակցող և դրան հարող մի շարք գործարարներ նույնպես հետաքրքրված են Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հեռանկարով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]