Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Falcon հրթիռով ուղեծիր դուրս բերված 60 արբանյակները միացել են Համացանցին. Մասք

Falcon հրթիռով ուղեծիր դուրս բերված 60 արբանյակները միացել են Համացանցին. Մասք

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը Twitter-ի իր Էջում հայտնել Է, որ այն բոլոր 60 արբանյակները, որոնք Falcon 9 կրող հրթիռի կողմից հաջողությամբ ուղեծիր են դուրս բերվել, միացել են Համացանցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Starlink (առաքելության) բոլոր 60 արբանյակները գտնվում են առցանց ռեժիմում»,- գրել Է Մասքը: Քանավերալի հրվանդանից հրթիռի արձակումը տեղի Է ունեցել մայիսի 24-ին UTC-ով 02:30-ին (Երեւանի ժամանակով 06:30-ին): Մեկնարկից հետո հրթիռի առաջին աստիճանը վայրԷջք Է կատարել Ատլանտյան օվկիանոսում Of Course I Still Love You լողացող հարթակի վրա:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց Է, որը կարող Է Երկրի բակիչներին ապահովել Համացանցի լայնաշերտ հասանելիությամբ: Ծրագրի իրագործումն սկսվել Է 2018 թվականի փետրվարի 22-ին, երբ Falkon-9-ն ուղեծիր դուրս բերեց երկու թեստային արբանյակ՝ Tintin-A-ն եւ Tintin-B-ն: Ընդամենը Մասքը պլանավորում Է արձակել շուրջ 12 հազար արբանյակ: SpaceX-ը Starlink ծրագրի իրականացման ծախսերը գնահատում Է 10 միլիարդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]