Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարութան համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Կառավարութան համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական 
փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից Է: Հայաստանը հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը, երկրում սկզբունքային է ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնությունը պահպանելու համար երաշխիքների ապահովումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Երևանում անցկացվող Հայաստանում, Վրաստանում, աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին:

«Պետք է արձանագրեմ, որ կրոնի ազատությունն ամենակարևոր ազատություններից մեկն է, քանի որ գոնե ես համոզված եմ, որ մարդը Աստծուն հավատալով առաջին հերթին հավատում է  ինքն իրեն: Կրոնի նկատմամբ մարդու ազատությունն ամենակարևոր ազատություններից  է, և դա առնչվում է ուղիղ այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից` լինի ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները: Այս առումով ուրախ եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մի երկիր է, որը իսկապես հետամուտ է կրոնի, համոզմունքի, հավատքի, խղճի ազատությանը: Նոր Հայաստանն, առավել ևս,  լիարժեք հավատարիմ է այս արժեքներին: Եվ կարծում եմ, որ այն, որ այսօր Հայաստանի ազգային, կրոնական փոքրամասնություններն իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է: Եվ ես ուզում եմ ասել, որ մեզ համար  սկզբունքային հարց է, որ ազգային, կրոնական փոքրամասնությունները Հայաստանում պետք է երաշխավորված լինեն լիարժեք իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու  համար,  իրենց ինքնությամբ հպարտանալու  հնարավորություն պետք է ունենան»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը միջկրոնական հարաբերութունները հաջորդ ամենակարևոր թեման համարեց: Նա նկատեց` երկար ժամանակ ընդունված է եղել մտածել,  թե կրոնական տարբերությունները մարդկանց բաժանում են իրարից: «Մենք սա տարօրինակ ենք համարում նաև այն առումով, որ ամենատարածված կրոնների մեծ մասը բխում են միևնույն Աստծուց: Եվ սա մեզ ստիպում է ասել, որ բաժանարար գծերը ոչ թե կրոններն են քաշում, այլ դրանց մեկնաբանությամբ զբաղվող մարդիկ: Մեր համոզմունքն այն է, որ կրոնը մարդկանց միավորելու համար է, կրոնը խաղաղություն ու ներդաշնակություն հաստատելու համար է, կրոնը երջանկության հասնելու, մարդկանց օգնելու համար է»,-նշեց վարչապետը:

Փաշինյանի կարծիքով` բաժանարար գծերը կարող են վերացվել նույնպիսի մարդկանց նոր մեկնաբանություններով: Եվ դրա ամենակարևոր նախապայմանը նա համարեց փոխադարձ հարգանքը միմյանց համոզմունքների, զգացմունքների, հավատքի, պատկերացումների և ընկալումների վերաբերյալ: Եվ հատկապես այդ առումով վարչապետը կարևորեց համաժողովը, որում ընդգծվում է փոխադարձ հարգանքը:  Վարչապետի խոսքով՝  համաժողովները պետք է օգնեն, որ  կրոնի, խաղաղության, ազատության, սիրո և ներդաշնակության կրոնական պատկերացումների մասին հասնենք ընդհանուր մեկնաբանության, հայտարարի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]