Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ճապոնիայի վարչապետը հունիսին կարող Է Իրան այցելել միջնորդական առաքելությամբ. NHK

Ճապոնիայի վարչապետը հունիսին կարող Է Իրան այցելել միջնորդական առաքելությամբ. NHK

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հունիսին կարող Է Իրան այցելել հնարավոր միջնորդական առաքելությամբ՝ նպատակ ունենալով նորմալացնել Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները: Այս ուղեւորության վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ մայիսի 25-29-ը Ճապոնիա կատարելիք այցից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը:

Վարչապետի՝ Թեհրան հնարավոր ուղեւորության հարցը կարող Է, մասնավորապես, քննարկվել մայիսի 24-ին Տոկիոյում ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ Սինձո Աբեի զրույցի ընթացքում, գրում Է Kyodo լրատվական գործակալությունը:

Մինչ այդ մայիսի 16-ին Աբեն Տոկիոյում բանակցություններ Է վարել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Ճապոնիայի վարչապետը, այդ կապակցությամբ նշում Է Kyodo-ն, մտադիր Է հնարավոր միջնորդական առաքելության համար օգտագործել ինչպես Վաշինգտոնի, այնպես Էլ Թեհրանի հետ իր լավ հարաբերությունները: Նախորդ անգամ Ճապոնիայի կառավարության ղեկավարն Իրան Է այցելել 1978 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]