Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

24 ավտոեմեքենա վարել են անչափահասներ. ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 30 տրանսպորտային միջոց


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 24-ին, ժամը 11:00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 30 տրանսպորտային միջոց: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանությունից, 24 մեքենա վարել են անչափահասներ, իսկ 6-ը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

«Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է»,-ասված է հաղորդագրության մեջ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ