Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի. Ռոուհանի

Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը տեղի չի տա, եթե երկիրը ռմբակոծումների ենթարկվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ԱՄՆ-ի հետ ծագած ռազմական լարվածության ֆոնին:

«Այսօր մեզ տոկունություն Է անհրաժեշտ, թշնամիները պետք Է գիտակցեն, որ հուսաբեկությունն ու վհատությունը տեղ չունեն մեր սրտերում»,- ասել Է Ռոուհանին:

Նախագահի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Նրա խոսքով՝ երկիրը տնտեսական պատերազմի մեջ Է, որտեղ հարձակման Է ենթարկվում հասարակական բարեկեցությունը: Իրանի շուրջն իրադրությունը շիկացել Է այն բանից հետո, երբ Վաշինգտոնում որոշել են նավատորմ ուղարկել Պարսից ծոցի շրջան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]