Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկաններն արագ արձագանքելով՝ կարճ ժամանակում բացահայտել են Բասեն գյուղում տեղի ունեցած սպանությունը

Ոստիկաններն արագ արձագանքելով՝ կարճ ժամանակում բացահայտել են Բասեն 
գյուղում տեղի ունեցած սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժին մայիսի 24-ին՝ ժամը 6-ն անց 25-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Բասեն գյուղում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, ՀՀ ոստիկանությունից, ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը, տեղում իրականացնելով հետախուզական միջոցառումներ, պարզել է հետևյալը։

 Նախնական տվյալներով Բասենի 59-ամյա մի բնակիչ վաղ առավոտյան դանակահարել է հարևանությամբ բնակվող քրոջը, որը տեղում մահացել է, ապա դանակահարել է ննջարանում գտնված քրոջ որդուն։ 25-ամյա երիտասարդը դիմադրել է, ինչի արդյունքում քեռին հեռացել է։ Մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանության ծառայողներն անհապաղ որոնողական միջոցառումներ են ձեռնարկել կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։ Որոշ ժամանակ անց տան նկուղում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դին։ Նա ինքնասպանություն է գործել՝ առաստաղից կախվելով։  Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]