Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

«Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կսպասարկի Անտոնիո Մատեու Լաոսը


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ևս մեկ հանդիպում կսպասարկեն իսպանացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մայիսի 26-ին կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկեն իսպանացիները՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ: Լաոսը 2008-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2011-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար:

«Ալաշկերտ»-«Բանանց» հանդիպումը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանը, իսկ «Գանձասար-Կապան»-«Լոռի» հանդիպումը՝ Հենրիկ Նալբանդյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ