Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Amazon-ի ճապոնական ստորաբաժանումը դադարեցրել Է Huawei-ի ապրանքների վաճառքը. Kyodo

Amazon-ի ճապոնական ստորաբաժանումը դադարեցրել Է Huawei-ի ապրանքների վաճառքը. Kyodo

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Amazon Japan ինտերնետ-ռեթեյլերը մայիսի 24-ին դադարեցրել Է Huawei չինական ընկերության արտադրանքի վաճառքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը հղում անելով իր աղբյուրներին:

Նրանք պարզաբանել են, որ այդ որոշումը կապված Է այն խիստ սահմանափակումնրի հետ, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը սահմանել Է չինական այդ կորպորացիայի հետ բոլոր գործարքների նկատմամբ: Kyodo-ի տվյալներով՝ Amazon Japan-ը դադարեցնում Է Huawei-ի բոլոր ապրանքների՝ սմարթֆոնների, նոութբուքերի, պլանշետային համակարգիչների եւ այլ արտադրանքի վաճառքները: Թե որքան երկար կշարունակվի բոյկոտը, չի նշվում:

Նախօրյակին Huawei-ի հետ առեւտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին հայտարարել Էր Panasonic ճապոնական կորպորացիան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սեւ ցուցակում: Կորպորացիան դադարեցրել Է առեւտրական բոլոր գործառնությունները ինչպես բուն Huawei-ի, այնպես Էլ նրա հետ կապված 68 ընկերությունների հետ: Մինչ այդ Huawei-ի հետ հարաբերությունները դադարեցրել են շարժական կապի SoftBank եւ KDDI ճապոնական կորպորացիաները:

Նրանք հայտարարել են, որ հետաձգում են Huawei ընկերության արտադրության նոր մոդելների սմարթֆոնների ավելի վաղ պլանավորված վաճառքները: Կորպորացիաները եկել են այն եզրակացության, որ չեն կարող երաշխավորել այս գաջեթների անվտանգ եւ հուսալի օգտագործումը: Այս կորպորացիաների որոշումը կապված Է այն բանի հետ, որ ԱՄՆ-ի վարչակազմը փաստորեն արգելել Է ամերիկացի ձեռնարկատերերին անհրաժեշտ բաղադրիչներ մատակարարել Huawei-ի կարիքների համար:

Այդ կապակցությամբ, մասնավորապես, Google կորպորացիան դադարեցրել Է իր շփումները չինական ընկերության հետ, ներառյալ նրան ծրագրային ապահովում տրամադրելը: Huawei-ն այդպիսով կկորցնի Android շարժական օպերացիոն համակարգի նորացումներից օգտվելու հնարավորությունը, որով հանդերձված են նրա կողմից արտադրվող սմարթֆոնները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]