1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել Է Ռուսաստան Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելումը

ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանել Է Ռուսաստան Վիկտորյա Նուլանդի մուտքի արգելումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել Է, թե ինչու են ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով նախկին օգնական Վիկտորյա Նուլանդին արգելել այցելելու երկիր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Գերատեսչության տվյալներով՝ Նուլանդը ներառված Է սեւ ցուցակում, որն ստեղծվել Է ի պատասխան պատժամիջոցների ամերիկյան ցուցակների: Ռուսաստանը չի հրապարակել այն անձանց ամբողջական ցուցակը, որոնց արգելված Է մուտքը երկիր:

Մայիսի 23-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Նուլանդին մերժել են Ռուսաստանի այցագրի հարցում: Նա պատրաստվում Էր այցելելու մայիսի 20 – 21-ը Մոսկվայում ծրագրված խորհրդաժողով, որի կազմակերպիչներն են Ռուսաստանի միջազգային գործերի խորհուրդը,Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերությունը եւ Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հեռանկարային հետազոտությունների դպրոցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]