Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Boeing 737 MAX ինքնաթիռները կարող են ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել հունիսի վերջին. Reuters

Boeing 737 MAX ինքնաթիռները կարող են ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել հունիսի վերջին. Reuters

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ներկայացուցիչներն ակնկալում են, որ ԱՄՆ-ում Boeing 737 MAX ինքնաթիռների թռիչքները կվերսկսվեն հունիսի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը վկայակոչելով երեք աղբյուր: Ինչպես նշվում Է, Boeing 737 ինքնաթիռների շահագործման վերսկսման ստույգ ամսաթիվը դեռեւս որոշված չԷ:

Համապատասխան տեղեկատվությունը FAA-ի ներկայացուցիչների կողմից հնչեցվել Է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ՔԱՄԿ) Մոնրեալի կենտրոնակայանում մայիսի 23-ին կայացած ոչ պաշտոնական բրիֆինգի ընթացքում: ՔԱՄԿ-ում ՏԱՍՍ-ի թղթակցին հաստատել են, որ նման հանդիպում կայացել Է, բայց հրաժարվել են մանրամասնություններ բացահայտել: Ավելի վաղ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավար Դենիել Էլուելը հայտարարել Է, որ 737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող Է տեւել մի քանի ամիս:

Նրա խոսքով՝ FAA-ն դեռ սպասում Է, որ Boeing-ը պաշտոնապես ներկայացնի ծրագրային ապահովման նորացումը, որը կօգնի խուսափելու այն խնդիրներից, որոնք աղետների հանգեցրեցին անցյալ տարի Ինդոնեզիայում եւ ընթացիկ տարում Եթովպիայում, հայտարարել Է Էլուելը՝ Տեխասում 30 միջազգային ավիակարգավորիչների ներկայացուցիչների հանդիպման նախօրյակին: Ընդհանուր առմամբ այդ երկու աղետներում զոհվել Է 346 մարդ: Վարչությունն առայժմ չի որոշել, թե անհրաժեշտ կլինի արդյոք, որ օդաչուները պարտադիր կարգով վերապատրաստում անցնեն թռիչքների սիմուլյատորների վրա նորացման թողարկումից հետո: Եթե դա անհրաժեշտ համարվի, թռիչքների վերսկսումը կարող Է զգալիորեն ձգձգվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]