Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թրամփը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերն ուժեղացնելու անհրաժեշտություն չի տեսնում

Թրամփը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերն ուժեղացնելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորքերի համար օժանդակ ուժեր ուղարկելու անհրաժեշտություն չի տեսնում Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ լարվածության ներկայիս Էսկալացիայի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես դա կանեի, եթե մեզ անհրաժեշտ լիներ: Չեմ կարծում, որ դրանք մեզ հարկավոր կլինեն: Իրոք չեմ կարծում»,- մայիսի 23-ին Սպիտակ տանը հայտարարել Է Թրամփը լրագրողներին: Նրան հարց Էր տրվել այն մասին, թե նա պատրաստ Է արդյոք լրացուցիչ ամերիկյան զորակազմ ուղարկել Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ վեճերի պատճառով:

Ընդսմին Թրամփը հավաստիացրել Է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ավելացնել ԱՄՆ-ի զորքերի թվաքանակը Մերձավոր Արեւելքում: Նա նաեւ հերթական անգամ քննադատության Է ենթարկել Իրանին, այդ թվում՝ վերջինիս կողմից ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցության համար:

«Իրանը շատ վտանգավոր խաղորդ Է, շատ վատ խաղորդ: Այն ահակեկչության երկիր Է, եւ մենք դրա հետ չենք համակերպվելու»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]