1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տարբերություն չկա մրցավարը հայ է, թե իսպանացի. Մինասյան

Տարբերություն չկա մրցավարը հայ է, թե իսպանացի. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի տարբերություն չի տեսնում, թե ինչ ազգի ներկայացուցիչ է մրցավարը:

«Հայաստանի առաջնության վերջին տուրերում ուզած-չուզած լարվածությունը կլինի: Նույնիսկ եվրոպական բարձր մակարդակի խաղերում լարվածությունն անպակաս է, քանի որ բոլորը հասկանում են ցանկացած խաղի և ցանկացած սխալի արժեքը: Բայց հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հաղթահարել իրենց հուզմունքը և որակով խաղ ցույց կտան՝ ինչպես դա արեցին «Շիրակ»-ի հետ հանդիպման ժամանակ: Ես, ինչպես գիտեք, մրցավարներից առհասարակ չեմ խոսում: Հայ կդատի, թե իսպանացի՝ ինձ համար ոչ մի նշանակություն չունի: Իմ ուշադրությունը միշտ իմ թիմի վրա է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մինասյանի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարություն էր տարածել՝ մայիսի 24-ին կայանալիք «Արարատ-Արմենիա»-«Արցախ» խաղը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Խավիեր Էստրադա Ֆերնանդեսի գլխավորությամբ: Հանդիպումը նախատեսված է նախավերջին՝ 35-րդ տուրի խաղացանկում: Ֆերնանդեսը 2009-ից սպասարկում է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության խաղերը, 2013-ից համարվում է ՖԻՖԱ-ի մրցավար: Նույն՝ նախավերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» խաղը ևս կսպասարկի արտերկրի մրցավարական անձնակազմ. մանրամասները՝ շուտով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]