Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանության պետը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

ՀՀ ոստիկանության պետը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վերջին զանգի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Ուղերձում նված է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից և անձամբ «Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ շրջանավարտներին, մանկավարժներին, ծնողներին և մաղթում, որ օրվա տոնականությունը պայծառ հիշողություն դառնա բոլորի կյանքում:

Արդեն կայացած ավանդույթի համաձայն՝ այս օրերին ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների, ծնողների, աշակերտների հետ, կրկին հիշեցրել տոնին հասարակական կարգը, երթևեկության անվտանգությունը, համակեցության կանոնները պահպանելու անհրաժեշտության մասին:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ բարձր իրավագիտակցության կոչել մեր համաքաղաքացիներին:
Հորդորում եմ ծնողներին՝ տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, հարկ եղած դեպքում դուք վարեք մեքենան, զանգվածային միջոցառումների ժամանակ համագործակցեք ուսուցիչների, ոստիկանության ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: 
Շրջանավարտներին կոչ եմ անում հարգալից լինել միմյանց ու հանրության հանդեպ, տոնական հրավառություն կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով, կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու զանգվածային միջոցառումների վայրերում, ողջ ծավալով ապահովելու են հասարակական կարգը, պահպանելու են միջոցառումների մասնակիցների և քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները:Դրսևորելով օրինաչափ խստություն ու պահանջկոտություն՝ հասարակական կարգի խախտումները կանխվելու են տեղում, օրինազանցների ավտոմեքենաները տեղափոխվելու են հատուկ պահպանվող տարածք, իրավախախտները ենթարկվելու են պատասխանատվության:
Ակնկալելով մեր քաղաքացիների աջակցությունը՝ կրկին կոչ եմ անում ոստիկանության հետ միասին անել առավելագույնը մեր երեխաների տոնը որևէ անցանկալի միջադեպով չմթագնելու համար:
Կրկին շնորհավորում եմ «Վերջին զանգի» տոնի առթիվ և բարի ճանապարհ, սիրելի՜ շրջանավարտներ»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am