Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

ՀՅԴ-ն Ազատության հրապարակում անցկացրեց հանրահավաք


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՅԴ-ն Երևանի Ազատության հրապարակում մայիսի 23-ին կազմակերպել էր հանրահավաք, որին մասնակցում էին ՀՅԴ Գերագույն մարմնի ու բյուրի անդամները՝ Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը իր գոհունակությունն է հայտնում ՀՅԴ Հայաստանի կառույցի բոլոր ընկերներին և համակիրներին իրենց զգոն, գիտակից և պատրաստակամ պահվածքի համար:  Նրա խոսքով՝ հանրահավաքի նպատակն է իրենց մտահոգությունների մասին բարձրաձայնելը։ 

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ իրենք հավաքվել են՝ ասելու, որ իրենք էլ են ժողովուրդ, ասելու, որ իրենք անհանգիստ են, ասելու, որ լուրջ հարցեր ունեն, ասելու, որ լուրջ պահանջներ ունեն, որ իրենց խոսքը պետք է նաև լսվի։ «Այստեղ հավաքվածները մտածող, անհանգիստ, գաղափարական, հայրենասեր, շատերը հայրենիքը պաշտպանած, և բոլորը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ մարդիկ են»,- ասաց նա։

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց հայտնած կարծիքը կարող է ոմանց դուր չգալ, բայց իրենց սիրտն այս երկրի համար պակաս չի ցավում, քան այլոց սիրտը։ Անդրադառնալով տնտեսության զարգացմանը՝ Խաչատրյանը նշեց, որ դրա համար անհրաժեշտ է տնտեսության կառուցվածքի փոփոխություն։ «Եթե կան կոռուպցիա և օլիգարխիա, տնտեսությունը չի զարգանում, բայց դրանց վերացումը չի երաշխավորում տնտեսական զարգացումը։ Դրա համար պետք է ակտիվ տնտեսական քաղաքականություն իրականացնել», - ընդգծեց Արթուր Խաչատրյանը։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ