Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնցքամարտի հավաքականի մարզիչը մեղադրում է ՀԱՕԿ-ին կազմի ընտրությանը միջամտելու մեջ

Բռնցքամարտի հավաքականի մարզիչը մեղադրում է ՀԱՕԿ-ին կազմի ընտրությանը 
միջամտելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը մեղադրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանին Եվրոպական խաղերից առաջ թիմի կազմի ընտրությանը միջամտելու մեջ:

«Ինձ հորդորում են, որ թիմում ընդգրկեմ մարդկանց, ովքեր չեն եղել թիմում ինձնից առաջ էլ, իմ թիմը ղեկավարելուց հետո էլ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարն ասում է, որ թիմում պետք լինեն մարզիկներ, ովքեր նույնիսկ Հայաստանի չեմպիոն չեն եղել: Գաբրիել Ղազարյանն  օրեր առաջ հրավիրել էր հանդիպման, որտեղ ներկա էին նաև ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանը և Ռոբերտ Պետրոսյանը: Ուզում են  հինգ քաշային կարգում իրենք ընտրեն բռնցքամարտիկներին, ովքեր կմեկնեն Եվրոպական խաղերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մկրտչյանը:

Վերջինիս խոսքով` ՀԱՕԿ-ը նաև պարտադրում է Ծաղկաձորում հավաք անցկացնել և մարզել իրենց ընտրած մարզիկներին:

Նախօրեին բռնցքամարտի հավաքականն արդեն իսկ ներկայացրել էր 9 մարզիկներին, ովքեր կմասնակցեն Եվրոպական երկրորդ խաղերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]