Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Արցախի ԱԺ երեք մշտական հանձնաժողովներ հավանություն են տվել քննարկված օրինագծերին


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 23-ին տեղի է ունեցած նիստում, որը նախագահել է Ժաննա Գալստյանը, քննարկմանն են դրվել «Պետական սուրհանդակային կապի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Սամվել Շահրամանյանի ներկայացմամբ (երկրորդ ընթերցում), ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի ներկայացմամբ, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացմամբ, «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին»  Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանի ներկայացմամբ:

Քննարկումից և հարցուպատասխանից հետո հանձնաժողովը քվեարկությամբ հավանություն է տվել նախագծերը առաջիկա լիագումար նիստում քննարկելուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:

Հանձնաժողովը քննարկել է արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի ներկայացրած՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը (երկրորդ ընթերցում), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը, «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը ներկայացրել է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել է նաև Աժ պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանի հեղինակած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրեսնգրքում լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը (առաջին ընթերցում):

Բոլոր նախագծերի վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

Նախօրեին տեղի է ունեցել Արցախի ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Արպատ Ավանեսյանի նախագահությամբ:

Գործադիր իշխանության ներկայացուցիչները ոլորտային հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել երկու նախագիծ. բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը՝ «Թափոնների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել վերոնշյալ նախագծերին:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ