Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Մայիսի 24-ին սպասվող իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի դպրոցներում կհնչի վերջին զանգը: ՀՀ կրթության  և գիտության նախարարության տվյալներով 9-րդ դասարանն այս տարի կավարտի 32 հազար 198 աշակերտ, 12-րդ դասարանը`18 հազար 996: Աշակերտները ներկայացնում են և՛ պետական, և՛ մասնավոր դպրոցները:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայանալու են խորհրդարանական լսումներ` «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով:

Պաշտպանության նախարարությունը լրագրողների համար կազմակերպում է այցեր տարբեր զորամասեր:

ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը վերազինվել է նոր համակարգով, ինչը հնարավորություն կտա իրականացնել որակյալ դատագենետիկական փորձաքննություններ՝ բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ: Կենտրոն կայցելեն բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր գերատեսչություններից:

«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում կկայանա «FOOD & DRINKS EXPO 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացումը:  

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում Ռուսաստանում բնակվող եղբայրներ Սերգո և Սամվել Ստեփանյանները շուրջ 100մլն. դրամի ներդրում են կատարել Հայաստանում: Նրանք ֆինանսավորել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնք տանող 3 կմ ճանապարհի կառուցումը, որը անկախացումից ի վեր չէր վերանորոգվել: Ճանապարհի հանդիսավոր բացումը նախատեսված է այսօր:

Արամի 23 շենքի սեփականատեր՝ «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան հանդես կգա մամուլի ասուլիսով: Ասոցիացիան առ այսօր չի ստացել դեռ մարտի 20-ին Երևանի քաղաքապետարան ներկայացրած շենքի վերակառուցման նախագիծի համար ո՛չ ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը, ո՛չ շինարարության թույլտվությունը:

Մեծ պրեմիերա  Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում: Կներկայացվի Ու.Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը՝ ժամանակակից լուծումներով: Այսօր հրավիրված ասուլիսում բանախոսները կներկայացնեն մանրամասներ նոր ներկայացման մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ