Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր ղեկավար Է դարձել Մել Սթրայդը

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նոր ղեկավար Է դարձել Մել Սթրայդը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Մել Սթրայդը նշանակվել Է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նոր ղեկավար՝ փաստորեն նախարարների կաբինետի ներկայացուցիչը օրենսդիր մարմնի ստորին պալատում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պաշտոնական հայտարարության մեջ, որը մայիսի 23-ին տարածել Է վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը:

Մինչ այդ Սթրայդը 2017 թվականից աշխատում Էր ֆինանսների նախարարության փոխղեկավարի պաշտոնում: Համայնքների պալատի ղեկավարի պաշտոնը թափուր Էր մնացել այն բանից հետո, երբ այն զբաղեցնող Անդրեա Լիդսոմը մայիսի 22-ին հայտարարեց պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ չի ընդունում կառավարության քաղաքականությունը Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցում:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 21-ին ներկայացրել Է Brexit-ի շուրջ այսպես կոչված նոր գործարքը: Դրանում ներառված Է տասը կետ, որոնք կոչված են օգնել՝ ստանալու խորհրդարանական կուսակցությունների աջակցությունը Եվրամիությունից երկրի դուրս գալն իրականացնելու նախանշված պլանի իրագործման համար: Մասնավորապես, բրիտանական կառավարության ղեկավարը խոստացել Է, որ պատգամավորներն իրավունք կստանան արտահայտվել Brexit-ի հարցով կրկնական հանրաքվե անցկացնելու շուրջ, սակայն դրա համար նրանց հարկ կլինի նախ հավանություն տալ Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում ձեռք բերված համաձայնագրին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]