Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը

Կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ 
գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 23-ին կայացել է ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների կիրառմանը նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ՝ Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ։  

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների բաժնի ղեկավար Դիանա Յաբլոնսկայան:

Մանե Ադամյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի գերատեսչություններին ավելի մոտիկից   Թայեքս և Թվինինգ գործիքներին ծանոթացնելու նպատակով՝ դրանք առավելագույնս օգտագործելու համար։ Նա տեղեկացրել է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված են մի շարք դրույթներ, որոնց իրականացումն արդյունավետ ապահովելու համար անհրաժեշտ է ԵՄ փորձագետների աջակցությունը, ինչը կիրականացվի Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով։ Փոխնախարարը հավելել է, որ նշված գործիքները լայնորեն և հաջողությամբ կիրառվում են ինչպես այն երկրներում, որոնց հետ աշխատում է ԵՄ-ն, այնպես էլ  հենց ԵՄ անդամ երկրներում։

Դիանա Յաբլոնսկայան իր ներածական խոսքում ընդգծել է, որ Թայեքս և Թվինինգ գործիքների միջոցով իրենք օգնում են պետական մարմիններին հասնել ավելի մեծ արդյունքների։

Եվրոպական հանձնաժողովի փորձագետները մանրամասն ներկայացրել են վերոնշյալ գործիքների կիրառման հնարավորությունները ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, այնուհետև պատասխանել մասնակիցների հարցերին:

Հիշեցնենք, որ աշխատաժողովի նպատակն է ապահովել ԵՄ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թայեքս և Թվինինգ գործիքների առավել արդյունավետ կիրառումը ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]