Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Boeing 737 MAX ինքնաթիռները կկարողանան ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել սոսկ մի քանի ամիս անց

Boeing 737 MAX ինքնաթիռները կկարողանան ԱՄՆ-ում թռիչքները վերսկսել սոսկ մի քանի ամիս անց

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 737 MAX ընտանիքի ինքնաթիռների թրիչքների վերականգնման համար Boeing Co ընկերության կողմից թույլատրագրերի ստացումը կարող Է տեւել մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) ղեկավար Դենիել Էլուելը:

Այս պահին FAA-ն դեռ սպասում Է, մինչեւ Boeing-ը պաշտոնապես ներկայացնի ծրագրային ապահովման նորացումը, որը կօգնի խուսափելու այն խնդիրներից, որոնք աղետների հանգեցրեցին անցյալ տարի Ինդոնեզիայում եւ ընթացիկ տարում Եթովպիայում, հայտարարել Է Էլուելը՝ Տեխասում 30 միջազգային ավիակարգավորիչների ներկայացուցիչների հանդիպման նախօրյակին: Ընդհանուր առմամբ այդ երկու աղետներում զոհվել Է 346 մարդ: Նրա խոսքով՝ վարչությունն առայժմ չի որոշել, թե անհրաժեշտ կլինի արդյոք, որ օդաչուները պարտադիր կարգով վերապատրաստում անցնեն թռիչքների սիմուլյատորների վրա նորացման թողարկումից հետո: Եթե դա անհրաժեշտ համարվի, թռիչքների վերսկսումը կարող Է զգալիորեն ձգձգվել, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]