Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Երևանում տեղի է ունեցել «Պրոբացիայի ծառայությունների էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով աշխատաժողով


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տեղի է ունեցել երկօրյա աշխատաժողով՝ «Պրոբացիայի ծառայությունների էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները՝ գերմանական փորձի հիման վրա» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ իրականացված աշխատաժողովին մասնակցել են ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՊՈԱկ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը, ԱՆ Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը, գերմանացի ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։

ՀՀ-ում աշխատաժողովի կազմակերպման և իրականացման գործընկեր-պատասխանատու է նաև ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Արփինե Սարգսյանը ողջունել է մասնակիցներին և իր շնորհակալությունը հայտնել IRZ-ին պրոբացիայի ոլորտում ցուցաբերած աջակցության համար: Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառման շրջանակում պրոբացիայի ծառայողները հնարավորություն ունեն ուսումնասիրել գերմանական փորձը, որը միջազգային փորձի հաջողված օրինակներից է: Միաժամանակ, տեղեկացրել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում միջազգային հաջողված փորձի և ներպետական պրակտիկայի արդյունքների հաշվառմամբ պրոբացիայի ոլորտի օրենսդրությունը կատարելագործելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել պրոբացիայի ինստիտուտի արդյունավետությունը:   

Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով են հանդես եկել նաև ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, իսկ զեկույցներով՝ Գայանե Հովակիմյանը, այլք:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ