Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը

Պատգամավորն առաջարկում է սահմանափակել մարտական հերթապահության 
մասնակից զինծառայողների չմարած վարկերի դիմաց աշխատավարձի բռնագանձումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի` նման դրույթ սահմանող «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու  օրենքի նախագիծը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ստացավ միաձայն դրական եզրակացություն:

«Երբ առաջնագծում բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել զինծառայողների հետ, նշվել է, որ առաջնագծում ծառայող զինվորականներն ունեն խնդիրներ` աշխատավարձը չստանալու հետ կապված: Ունենալով վարկային որոշակի պարտավորություններ` Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք է դրել նրանց հաշիվների վրա: Խնդրել էին, որ հնարավորության դեպքում աջակցենք: Եվ առաջարկում եմ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորականների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների վրա արգելանք տարածվի ոչ ավելի, քան 30 տոկոս, որ այդ ծանրագույն աշխատանքը կատարելիս մտահոգված չլինեն ընտանիքի կենցաղային խնդիրներով»,-ներկայացրեց Բագրատյանը:

Նախագծի նախնական տարբերակում Բագրատյանն առաջարկել է 10 տոկոս, սակայն կառավարության առաջարկությամբ որոշվել է 30 տոկոս չափը: Արդյունքում՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրաված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել 30 տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացրեց կառավարության դիրքորոշումը: Նա ողջունեց նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնեց Բագրատյանին կառուցողական մթնոլորտում քննարկումների համար: «Վերջնական նախագիծը երկկողմանի ընդունելի է, որևէ խոչընդոտ չենք տեսնում, որ ներկայացվի լիագումար նիստին»,-նշեց նա:

Քվեարկությամբ նախագիծը ստացավ միաձայն դրական եզրակացություն, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]