Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել հայկական զինուժի վերահսկողության տակ հայտնվելուց  հետո. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին գծից փախուստի է դիմել հայկական 
զինուժի վերահսկողության տակ հայտնվելուց  հետո. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված առաջադրանքները։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին օրերին Ադրբեջանում իրականացվող ֆլեշմոբերն ու Շուշին գրավելու մասին հայտարարությունները որքանով են վտանգավոր։

«Վերջերս իրենց պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարին կդիմավորի Երևանում, բայց իրականում նա վերջերս առաջին գիծ գալով փախուստի էր դիմել մեր զինվորների կողմից վերահսկողության տակ հայտնվելուց  հետո»,– հայտնեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս առումով այդ ֆլեշմոբերը մեծ ազդեցություն չեն ունենա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]