Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հունիս

ՌԴ գործընկերների հետ ակտիվ աշխատում ենք, կլինի Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան. ԱԽ քարտուղար


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, որ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ ակտիվ համագործակցում է և որևէ խնդիր չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանում իրեն համարում են արևմտյան գործիչ եւ արդյոք համագործակցությունը նորմալ է ընթանում, քանի որ տարիներ առաջ մասնակցել է հակառուսական ակցիաների, ասաց. «Այդ հարցը, կարծում եմ, մոտ մեկ տարվա հնության հարց է, հայ-ռուսական հարաբերություններում ես որևէ խնդիր չեմ տեսնում: Իմ մակարդակով մենք ակտիվ աշխատում ենք, ես իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն 3 հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին կհանդիպենք Ռուսաստանում, նաև երևի Նիկոլայ Պատրուշևի (Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար-հեղ.) այց կլինի Հայաստան, այդ հարցը բանակցությունների մեջ է, հետագայում կհստակեցնենք»։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ