Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անվճարունակ անձանց իրավաբանական ծառայություններ կմատուցեն նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբաններ. նախագիծ

Անվճարունակ անձանց իրավաբանական ծառայություններ կմատուցեն նաև հանրային 
պաշտպան չհանդիսացող փաստաբաններ. նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նախաձեռնությամբ անվճարունակ քաղաքացիներին անվճար իրավաբանական ծառայություն կմատուցեն ոչ միայն հանրային պաշտպանի գրասենյակի անդամները, այլ նաև հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանները, փաստաբանական դպրոցի ունկնդիրները, ինչպես նաև  կազմակերպությունների իրավաբանները: Այդ նպատակով կստեղծվի հատուկ ֆոնդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության կողմից ներկայացված «Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը:

«Հնարավորություն կտրվի հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների, ինչպես նաև  կազմակերպությունների իրավաբանների միջոցով իրականացնել անվճար ներկայացուցչություն, հետագայում փաստաբանություն, որոնք ընդգրկվել են հանրային պաշտպանի գրասենյակի կողմից արվող անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրման անձանց ցուցակում»,-ներկայացրեց Ասատրյանը:

Փաստաբանների պալատի նախագահը կարող է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ: Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ տարեցտարի հանրային պաշտպանների գործերի թիվն ավելանում է: Եվ քանակը որակի վրա ազդելու է: «Հանրային պաշտպանին դիմող անձանց խմբերն ավելանում են, սակայն հաստիքները քիչ են ավելանում: Մենք գիտենք, որ պետությունը ունի սահամանափակ ռեսուրսներ և չի կարող ամեն տարի գործերի քանակին համապատասխան ավելացնել հաստիքները: Եվ օրենքի նախագիծը մասամբ լուծում է այդ խնդիրը»,-նկատեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով` ստեղծվելու է հատուկ ֆոնդ, հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբաններն ըստ իրենց ցանկությամբ ընդգրկվելու են ցանկում: Պալատի խորհուրդը սահմանելու է գործերի գնացուցակ: Եվ այդ ցուցակում ներառված փաստաբաններին առաջարկվելու է ցածր գնով կատարել պաշտպանություն: Քաղաքացու համար ծառայություններն անվճար են լինելու: Զոհրաբյանը նկատեց` արդյունքում և քաղաքացու իրավունքներն են պաշտպանվում, և փաստաբանն է զբաղվածություն ունենում և պետությունը կատարում է նվազ ծախսեր:

Բացի այդ, կարգավորումից, առաջարկող օրենքի նախագծով նախատեսվում են մի շարք այլ փոփոխություններ ևս: Մասնավորապես հստակեցվում են այլ պետության իրավաբանի  որակավորում ունեցող  անձի` ՀՀ-ում փաստաբանի վկայական ստանալու հետ կապված հարաբերությունները: Ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում առաջարկվում է նաև ընդլայնել իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը և դա տրամադրել նաև օտարերկրացիներին` արտաքսման հետ կապված բողոքարկումները դատարան ներկայացնելու համար և այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]