Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

Ռուբեն Ռուբինյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի եւ Եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ դիրքորոշումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի: Քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը:

Ռուբեն Ռուբինյանը ֆրանսիացի իր գործընկերների հետ քննարկել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ միջխորհրդարանական համագործակցության խթանման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Հանձնաժողովի նախագահը ֆրանսիացի գործընկերներին հրավիրել է Հայաստան: 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]