Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

Apple-ը վերստին գլխավորել Է Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշը

Apple-ը վերստին գլխավորել Է Forbes-ի ամենաթանկ բրենդների վարկանիշը


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ամերիկյան ընկերությունը իններորդ տարին անընդմեջ, Forbes-ի վարկածով, գլխավորում Է ամենաթանկ բրենդների վարկանիշը, նրա բրենդի արժեքը գնահատվում Է 205,5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հրատարակությունը:
Apple-ն արդեն իններորդ տարին անընդմեջ գլխավորում Է աշխարհի ամենաթանկ բրենդների ամենամյա վարկանիշը: Տեխնոհսկայի բրենդն արժե 205,5 մլրդ դոլար, ինչը 12 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Բացի այդ, պատմության մեջ առաջին անգամ բրենդի գնահատումըը հաղթահարել Է 200 մլրդ դոլարի նշագիծը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի Apple-ից, առաջատարների եռյակում տեղ են գտել տեխնոլոգիական սեկտորի Google, Microsoft, Amazon եւ Facebook ընկերությունները:
Google բրենդը գնահատվել Է 167,7 մլրդ դոլար, ինչը 27 տոկոսով ավելի Է, քան անցյալ տարի: Microsoft բրենդի արժեքը կազմել Է 125,3 մլրդ դոլար (+20 տոկոս): Amazon-ը 2019 թվականին հինգերորդ տեղից բարձրացել Է չորրորդ տեղ. Forbes-ը բրենդը գնահատել Է 97 մլրդ դոլար, ինչը 37 տոկոսով բարձր Է անցյալ տարվա գնահատումից:
Միակ ՏՏ-բրենդը, որը վերջին տարվա ընթացքում նվազեցրել Է արժեքը, Facebook-ն Է, որը չորրորդ դիրքից տեղափոխվել Է հինգերորդ հորիզոնական: Թոփ-10-ից միայն այս բրենդի արժեքն Է ընկել 10 տոկոսով՝ մինչեւ 88,9 մլրդ դոլար: Facebook-ի ակտիվ օգտատերերի թիվն ընթացիկ տարում հասել Է 2,4 միլիարդի, բայց սոցցանցի բրենդի համբավը տուժել Է անձնական տվյալների պաշտպանության եւ ֆեյքային նորությունների շուրջ սկանդալների պատճառով, գրում Է հրատարակությունը:
ՏՏ-շուկայի սահմաններից դուրս ամենաթանկ բրենդը դարձել Է Coca-Cola-ն, որը գնահատվել Է 59,2 մլրդ դոլար (3 տոկոսով ավելի, քան անցյալ տարի): Ընդհանուր վարկանիշում Coca-Cola-ն վեցերորդ հորիզոնականում Է:
Վարկանիշում տեղերի մեծամասնությունն զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները (56 բրենդ), այնուհետեւ ցուցակում գալիս են Գերմանիան (11 բրենդ), Ֆրանսիան (յոթ բրենդ) եւ Ճապոնիան (վեց բրենդ): Ընդամենը հանրագումարային վարկանիշում տեղ են գտել 16 երկրների բրենդներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին գործակալությունը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ