Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մենք շահագրգռված ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրների տեղայնացմամբ․ Վաչե Տերտերյան

Մենք շահագրգռված ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրների տեղայնացմամբ․ 
Վաչե Տերտերյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն՝ Հարավային Կովկասում կայուն համայնքային զարգացման նպատակով» (ECOserve) ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի ուսումնասիրման վերաբերյալ աշխատաժողովին, որին ներկա է գտնվել նաև IBiS և ECOserve հայաստանյան թիմի ղեկավար Թոբիաս Վիթմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառումն անցկացվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։

Փոխնախարար Տերտերյանը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ նմանօրինակ հանդիպումները հնարավորություն են ընձեռնում մասնագիտական քննարկումների միջոցով մոդելավորել և ուղենշել Հայաստանի բնական պաշարների՝ կայուն և կենսաբազմազանության տեսանկյունից բարենպաստ օգտագործման հեռանկարները։ Ըստ նրա՝  տեխնոլոգիական զարգացման հեռանկարներն  այսօր ամբողջապես կախված են էներգիայի խնայողության տարաբնույթ լուծումների մշակումից։ Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ Հայաստանը շահագրգռված է գործադրել իր գիտատեխնիկական ողջ ներուժն  այլընտրանքային էներգիայի արդի աղբյուրների տեղայնացման ուղղությամբ։

Թոբիաս Վիթմանը ևս ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և ընդգծել, որ ծրագրում փորձագիտական և մասնագիտական հանրույթի լայն ներգրավվածությունը վկայում է ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու ու ժամանակակից տեխնոլոգիաների տեղայնացման Հայաստանի պատրաստակամության մասին։ 

Աշխատաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի վերաբերյալ ելակետային ուսումնասիրության նախնական արդյունքները, մասնավորապես՝  էներգիայի  ապահովումը, պահանջարկը և էներգաարդյունավետությունը՝ կախված բնական պաշարների կառավարման հետ, ինչպես նաև բացահայտել Հայաստանի գյուղական բնակավայրերում էներգիայի օգտագործման իրավիճակի բարելավման և համապատասխան բնական պաշարների կայուն կառավարման հնարավորությունները։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]