Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինական ընկերությունը Ստեփանավանում կիրականացնի հանքային ջրերի արդյունահանման և շշալցման ներդրումային ծրագիր

Չինական ընկերությունը Ստեփանավանում կիրականացնի հանքային ջրերի 
արդյունահանման և շշալցման ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Նյու Իդա» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր վարչական տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին հարկային արտոնություններ տրամադրելու նախագծին։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը ներկայացրել է հանքային ջրի արդյունահանման և շշալցման գործարանի կառուցման ներդրումային ծրագիր, որի համաձայն՝ նախատեսում է շուրջ 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում և 20-50 նոր աշխատատեղի ստեղծում 5 տարվա ընթացքում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ «Նյու Իդա»-ն չինական ընկերություն է, որը նախատեսում է Հայաստանում ջրերի արտադրություն սկսել:  «18 ամսվա ընթացքում ներդրողը պետք է կատարի բոլոր նախատեսված ներդրումները, այն է՝ 5 միլիոն դոլարի ներդրում»:

ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն աշխատատեղ է բացվելու ներդրումային ծրագիրը կյանքի կոչելու արդյունքում: Սուրեն Պապիկյանն ընդգծեց, որ մոտավոր 50 աշխատատեղ է բացվելու, բայց շեշտեց, որ դա մոտավոր հաշվարկ է, քանի որ աշխատատեղերի թիվը կարող է ավելանալ:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]