Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ կտա 1591 շրջանավարտ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներին հրաժեշտ կտա 1591 շրջանավարտ

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ ավագ դպրոցներին, նախնական տվյալներով  այս տարի հրաժեշտ  է տալու 1591  շրջանավարտ, որոնցից  1165-ը Գեղարքունիքի մարզպետարանի, 426-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող դպրոցներից: Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետարանի  ենթակայությամբ գործող 89 միջնակարգ դպրոցներին հրաժեշտ է տալու 1165 շրջանավարտ, որոնցից երկուսը ոսկե մեդալի հավակնորդներ են: Մարզի միջնակարգ ու հիմնական դպրոցների իններորդ դասարանն ավարտելու են 2508 աշակերտ: Մայիսի 26-ին նրանք կենտրոնացված կարգով առաջին քննությունը կհանձնեն Հայոց լեզու առարկայից: Նրանց հետ միատեղ են քննություն հանձնելու նաեւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող Ծաղկունքի բաց դպրոցի եւ Վարդենիկի կրթահամալիրի իններորդ դասարանի աշակերտները՝ թվով 38 հոգի: Կենտրոնացված քննությունները կայանալու են արդեն ձեւավորված քննական 20 կենտրոններում: ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող  հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստմամբ՝ Գավառի ավագ դպրոցն այս ուսումնական տարում տալու է 38, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 57, Մարտունու ավագ դպրոցը՝ 79, Սեւանի ավագ դպրոցը՝ 86, Վարդենիսի ավագ դպրոցը՝ 57, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 50, Վարդենիկի կրթահամալիրը՝ 51 եւ Ծաղկունքի բաց դպրոցը՝ 8 շրջանավարտ: Ոսկե մեդալի մեկական հավակնորդներ են ներկայացրել Մարտունու եւ Սեւանի ավագ դպրոցները:    

«Վերջին դաս» եւ §Վերջին զանգ» միջոցառումները կայանալու են մայիսի 24-ին:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]