Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

YouTube-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

YouTube-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի շարք երկրներում YouTube տեսահոսթինգի օգտատերերը մայիսի 23-ին հայտնում են ծառայության աշխատանքի խափանման մասին: Դա հետեւում Է Downdetector ծառայության տվյալներից, որը հսկում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Խափանման վերաբերյալ հաղորդումներն սկսել են ստացվել Երեւանի ժամանակով մոտավորապես 03:10-ին: Ամենից հաճախ ծառայության օգտատերերը գանգատվում են տեսագրության հեռարձակման հետ կապված խնդիրներից (73 տոկոս), 14 տոկոսը չի կարողանանում մտնել իր օգտահաշիվ, եւս 12 տոկոսը գանգատվում Է կայքի ոչ կոռեկտ աշխատանքից: Ծառայության աշխատանքում խնդիրներ են նկատվում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում , Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում եւ Ռումինիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]