Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՈՒԵՖԱ-ն նման իրավիճակներում պետք է ավելին անի. Իռլանդիայի արդարադատության նախարարը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՈՒԵՖԱ-ն նման իրավիճակներում պետք է ավելին անի. Իռլանդիայի 
արդարադատության նախարարը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանն անդրադարձել է «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իռլանդիայի արդարադատության նախարարը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]