1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Եվրամիությունում սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները

Եվրամիությունում սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի մի շարք երկրներում մայիսի 23-ին սկսվում են Եվրախորհրդարանի ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մայիսի 23-ին ընտրատեղամասերը բացվում են Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում: Մայիսի 24-ին քվեարկության ձեռնամուխ կլինեն Իռլանդիայի եւ Չեխիայի, իսկ մայիսի 25-ին՝ Լատվիայի, Մալթայի եւ Սլովակիայի բնակիչները: Եվրամիության մնացած երկրներում ընտրությունները տեղի կունենան մայիսի 26-ին:
Ընդհանուր առմամբ 2019 թվականի եվրոպական ընտրություններին կմասնակցեն 28 երկրների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիները, որը տակավին չի համաձայնեցրել Եվրամիությունից իր դուրս գալու գործընթացը:
Եվրամիության երկրներում կա 426 միլիոն ընտրող, որոնք իրավունք ունեն մասնակցելու այդ ընտրություններին, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]