Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 54 դեպք

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք, այդ թվում՝ 5-ը նախկինում կատարված։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 17, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության 5, սպառնալիքի 4, յուրացման կամ վատնման 3, խուլիգանության և ծեծի 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, լրտեսության, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, պետական սահմանն ապօրինի հատելու ու ալիմենտ վճարելուց խուսափելու 1-ական դեպք: 

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու, դիակի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 21-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]