Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունիս

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է լեհական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների և Լոձի փոխմարշալեկի հետ


ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը մայիսի 20-ին այցելել է Լեհաստանի Լոձ քաղաք, որտեղ հանդիպումներ է անցկացրել Terra Hexen, EWS Legal, WISEMONT, MGM HR Solutions, PerfectHouse, Listonic LTD, Okularow LTD ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ընկերությունները, որոնք գործունեություն են ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավախորհրդատվության, մարդկային ռեսուրսների կառավարման, տեքստիլի արտադրության ոլորտներում, հետաքրքրված են նաև հայկական շուկայով։

Սամվել Մկրտչյանի և նրան ուղեկցող «Բիզնես Արմենիայի» ներկայացուցիչների կողմից տեղեկատվություն տրամադրվեց Հայաստանի տնտեսական քաղաքականության գերակայությունների, գործարար միջավայրի, ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։

Հաջորդ հանդիպումը կայացավ Լոձի վոևոդությունում՝ փոխմարշալեկ Զբիգնև Զիեմբայի, Լոձի համալսարանի փոխռեկտոր Պավել Ստարոստայի, Պոլիտեխնիկի փոխռեկտոր Իրենուշ Զբիչինսկու մասնակցությամբ։ Քննարկվեցին Հայաստանի համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցության հարցեր։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առավել արդյունավետ օգտագործել կրթության ոլորտում Հայաստանի և Լեհաստանի միջև գործող միջկառավարական համաձայնագիրը, ինչպես նաև ԵՄ «Էրազմուս» ծրագրի հնարավորությունները։

Այցը նախաձեռնվել էր «Ambitna Polska/Ambitious Poland» վերլուծական կենտրոնի կողմից»,- նշված է հաղորդագրության մեջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ