1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռիգայում կայացել է Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը նվիրված գրական- երաժշտական երեկո

Ռիգայում կայացել է Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը նվիրված գրական-
երաժշտական երեկո

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիգայի «Ռայնիսի և Ասպազիայի» տուն-թանգարանում (Raiņa un Aspazijas māja) մայիսի 21-ին տեղի է ունեցել գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ռուսաստանաբնակ հայ հայտնի գրող Նարինե Աբգարյանի գրական գործունեությանը և իր ստեղծագործությունների լատիշերեն թարգմանություններին, որը լատվիական «Յանիս Ռոզե» հրատարակչության հետ նախաձեռնել և կազմակերպել է Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում դեսպան Տիգրան Մկրտչյանը նշեց, որ միջոցառման անցկացման վայրն իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում, քանզի լատվիացի խոշորագույն գրող, գրականագետ Յանիս Ռայնիսը հայ ժողովրդի ամենալավ լատվիացի բարեկամներից մեկն է եղել:

Ներկայացնելով Նարինե Աբգարյանի ստեղծագործական ուղին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ Նարինե Աբգարյանն իր եզակի գրելաոճով և կերտած ինքնատիպ կերպարներով ժամանակակից գրականության ամենավառ դեմքերից մեկն է, ում ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով, այդ թվում նաև՝ լատիշերեն: Դեսպանը նշեց, որ հայտնի հայազգի գրողի գործունեությանը նվիրված միջոցառումը, նրա հանդիպումները գրական շրջանակների հետ, հարցազրույցներն ինքնին մեծ իրադարձություն են հանդիսանում լատվիական գրական կյանքում։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեծանուն գրողի ստեղծագործություններից «Մանյունյա» և «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպերի լատիշերեն թարգմանությունները, տեղի ունեցավ բնօրինակի և թարգմանության զուգահեռ ընթերցանություն Նարինե Աբգարյանի և թարգմանիչ Իլզե Պաեգլե-Մկրտչյանի կողմից:

Գրական երեկույթի ընթացքում Նարինե Աբգարյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին իրեն հյուրընկալելու և իր ստեղծագործությունների հանդեպ մեծ ուշադրություն ցուցաբերելու համար, նշեց, որ չնայած իր ստեղծագործությունների հիմնական լեզուն ռուսերենն է, բայց և այնպես դրանք վառ երանգներով արտացոլում են հայկական իրականության ամենատարբեր դրսևորումները:

Միջոցառման ընթացքում հեղինակը և թարգմանիչը պատասխանեցին նաև հանդիսատեսի բազմաթիվ հարցերին, հեղինակը մանրամասներ հայտնեց իր առաջիկա ստեղծագործական ծրագրերի և սպասվող շնորհանդեսների մասին: Միջոցառման պաշտոնական մասին հաջորդեց հյուրասիրություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]