1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանում

ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 
և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիեննայում մայիսի 20-ին մեկնարկել են Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի 28-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Մայիսի 21-ին նստաշրջանի շրջանակներում կազմակերպված «Արդյունավետ, արդարացի, մարդասիրական և հաշվետու քրեական արդարադատության համակարգերի պատասխանատվությունը անհանդուրժողականության կամ որևէ տեսակի խտրականության հիմքով հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարելու գործում» խորագրով թեմատիկ քննարկման ընթացքում ելույթ ունեցավ դեսպան Պապիկյանը։ Իր ելույթում նա, մասնավորապես, անդրադարձավ այն վտանգներին, որ իրենցից ներկայացնում են անհանդուրժողականությունը և ատելության քարոզչությունը, ընդգծելով, որ լինելով ցեղասպանություն վերապրած ազգ, այդ հանցագործության դեմ պայքարը Հայաստանը հռչակել է իր արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը։ ՀՀ մշտական ներկայացուցիչն անդրադարձավ այդ ոլորտում Հայաստանի նախաձեռնություններին ինչպես ՄԱԿ-ի շրջանակներում, այնպես էլ՝ դրանից դուրս։ Հատկապես, ընդգծվեց քաղաքական գործիչների և պետությունների ղեկավարների պատասխանատվությունը՝ զերծ մնալու ատելության քարոզչությունից, անհանդուրժողականության դրսևորումներից և նմանատիպ հանցագործությունների և դրանց կատարողների հերոսացումից։

ՏեղեկանքՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովը հաստատվել է 1992թ. ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) կողմից՝ Գլխավոր Ասամբլեայի առաջարկմամբ։ Հանձնաժողովը համակարգում է ՄԱԿ-ի աշխատանքը հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության բնագավոռւմ, ուսումնասիրում է կազմակերպության նորմերը և ստանդարտները այդ ոլորտում, ներառյալ՝ դրանց կիրառումն անդամ երկրների կողմից։ Հանձնաժողովը հանդիսանում է ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) կառավարող մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]