Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը:

Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով,  գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»,- նշված է ուղերձում:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]