Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մայիսի 23-ին սպասվող իրադարձությունները

 Մայիսի 23-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում մամուլի ասուլիսով հանդես կգա Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Բաբկեն Թունյանը: Նա մանրամասներ կներկայացնի  Բաթումում տեղի ունեցած ՍԾՏՀ ԽՎ նիստերի վերաբերյալ: 

Կառավարությունում այսօր հերթական նիստն է: «Հայաստանի և Չինաստանի միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը գործադրի օրակարգում է:

«Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից կմարվի և շրջանառության մեջ կդրվի մեկ նամականիշ՝ նվիրված «Մահաթմա Գանդիի ծննդյան 150-ամյակ»-ին:

Երևանում կներկայացվեն «Հայաստանի էներգետիկ քաղաքականության զարգացման միտումները» խորագրով հետազոտության արդյունքները: Ելույթ կունենա ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Հայաստանում է Նոբելյան մրցանակակիր, գերմանացի վիրուսաբան Հարալդ զուր Հաուզենը: Նրան հանդիսավոր կերպով կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո մասնագետը հանդես կգա «Սննդային ինֆեկցիաների կապը մարդկանց մոտ տարածված քաղցկեղի հետ» բացառիկ դասախոսությամբ։

«Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» հայերեն թարգմանության գրքի շնորհանդեսը:

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ում «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական հանդիպումն է՝ նվիրված ֆրանսիական շանսոնի հայազգի արքա Շառլ Ազնավուրին: Բանախոսությամբ հանդես կգա բանասեր, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծվի Բախչինյանը: Ներկաներին հնարավորություն կընձեռվի վայելել Շառլ Ազնավուրի լավագույն երգերը, բանաստեղծությունները և նրա մասնակցությամբ կինոնկարներից ծաղկաքաղ արված դրվագները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]