Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայտարարվել Է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Հայտարարվել Է պատմության մեջ ամենահարուստ մարդը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի տնտեսագետ Սեմյուել Ուիլյամսոնը համեմատել Է տարբեր դարաշրջանների ամենահարուստ մարդկանց կարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ուիլյամսոնը վստահ Է, որ անցյալի հարուստների՝ ձեռնարկատերերի, թագավորական ընտանիքների անդամների եւ հռոմեական զորահրամանատարների կարողությունը գերազանցել Է ժամանակակից միլիարդատերերի վաստակը: Տնտեսագետը դարաշրջանների ամենահարուստ մարդկանց ֆինանսական ցուցանիշները համադրում Է եկամուտների եւ պետական ՀՆԱ-ի հարաբերակցությամբ:

Նրա հաշվարկներով՝ արեւմտյան քաղաքակրթության պատմության մեջ ամենահարուստ մարդը եղել Է նավթային մագնատ Ջոն Ռոքֆելլերը: 19-րդ եւ 20-րդ դարերի սահմանագծին ձեռնարկատերը կուտակել Է մեկուկես միլիարդ դոլար կարողություն (մոտավորապես 16 մլրդ դոլար՝ մեր ժամանակներում), որն իր մահվան պահին կազմել Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի 1,6 տոկոսը: Այդ համամասնությունների պահպանման դեպքում Ռոքֆելլերի եկամուտները գրեթե երեք անգամ կգերազանցեին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը, որն ամենահարուստ մարդն Է ճանաչվել ժամանակակից պատմության մեջ: Նրա ակտիվները գնահատվում են մոտավորապես 117 մլրդ դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]