Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արտակ Ասատրյանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականության հարցեր

Արտակ Ասատրյանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի ներկայացուցիչների հետ 
քննարկել է ՀԿ-ների ֆինանսական հաշվետվողականության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը մայիսի 22-ին  ընդունել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ներկայացուցիչներին՝ միջազգային փորձագետ Լյուբեն Պանովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Ասատրյանը ողջունել է հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին արդարադատության նախարարությունում՝ կարևորելով ԹԻՀԿ-ի հետ համագործակցության հարուստ փորձը և գործընկերային բարձր հարաբերությունները:

Կողմերն անդրադարձել են հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականությանն առնչվող առկա օրենսդրական նախագծի շրջանակում համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հնարավորություններին:

Լյուբեն Պանովը միջազգային փորձի շրջանակում փոխնախարարին ներկայացրել է հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվողականության որոշ մոդելներն ու դրանց կիրառման առանձնահատկությունները:

Ամփոփելով հանդիպումը՝ Արտակ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և առկա խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել: 

  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]