Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դի Կապրիոն հայտարարել Է, որ կնախընտրեր ապրել այն դարաշրջանում, երբ շարժական հեռախոսներ չկային

Դի Կապրիոն հայտարարել Է, որ կնախընտրեր ապրել այն դարաշրջանում, երբ շարժական հեռախոսներ չկային

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն երազում Է ապրել այն ժամանակներում, երբ շարժական հեռախոսներ գոյություն չունեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է մայիսի 22-ին Կաննում կայացած մամուլի ասուլիսում:

«Ես նախընտրում եմ բոլոր այն ժամանակներում, երբ շարժական հեռախոսներ չկային»,-ասել Է դի Կապրիոն՝ պատասխանելով այն հարցին, թե որ դարաշրջանում կցանկանար ապրել:

Դի Կապրիոն գլխավոր դերերից մեկն Է խաղացել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» նոր ֆիլմում: Կինոնկարը պատմում Է այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հոլիվուդի «ոսկե դարի» մայրամուտին՝ 1969 թվականին: Հերոսներն են՝ հայտնի դերասան Ռիք Դալթոնը եւ նրա կրկնորդը՝ Քլիֆ Բութը, նաեւ Էկրանին հանդիսականները կտեսնեն Ռոման Պոլանսկուն եւ նրա կնոջը՝ Շերոն Թեյթին, որն այդ տարի զոհվեց հայտնի հանցագործ Չառլի Մենսոնի կոմունայի ձեռքով: Ֆիլմում դի Կապրիոյի հերոսը՝ Ռիք Դալթոնը, դժվարին ժամանակներ Է ապրում. նրան հազվադեպ են լավ դերեր առաջարկում Հոլիվուդում, նա սկսում Է կասկածել իր ունակությունների վրա:

«Բայց նա անչափ լավ դերասան Է»,- արտիստը հանդես Է եկել ի պաշտպանություն հերոսի: Բրեդ Փիթը, որը Դալթոնի կրկնորդի եւ ընկերոջ դերակատարն Է, խոստովանել Է, որ մեծ բավականություն Է ստացել դի Կապրիոյի հետ աշխատանքից:

«Ուրախ ժամանակ անցկացրինք, հուսով եմ՝ կկրկնենք»,-նշել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]