1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

Թարգմանվել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ newmag ընկերությունը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկից: 

Այն Ազնավուրի հեղինակած վերջին` 9-րդ գիրքն է, որն արտիստը գրել է 2017թ.-ին:

‹‹Հարյուր տոկոսով հայ և հարյուր տոկոսով ֆրանսիացի Շառլ Ազնավուրի մտորումները հայ ընթերցողին հասցնելը հրաշալի գաղափար է: Կարծում եմ, այս գրքի շնորհիվ հայ ընթերցողն ավելի լավ կճանաչի Ազնավուրին և բազմաթիվ գաղափարների շուրջ մտորելու առիթ կունենա:  Ուստի չէինք կարող չաջակցել այս գրքի հրատարակմանը››,-իր խոսքում նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Կյանքից կառչած» գիրքը հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի վերջին գիրքն է: Հեղինակը գրքում խոսում է սեփական կյանքի, դժբախտության, հաջողության ու երջանիկ հանդիպումների մասին: 

«Կյանքից կառչած» գիրքը հայ ընթերցողը կարող է ձեռք բերել բոլոր գրախանութներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]