Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս բույսերից թունավորման դեպքերից խուսափելու համար

Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս բույսերից թունավորման 
դեպքերից խուսափելու համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, գրանցված դեպքերը հիմնականում երեխաների շրջանում են, ընդ որում ինչպես սենյակային դեկորատիվ բույսերից, այնպես էլ մոլախոտերից:

Առավել հաճախ երեխաները թունավորվում են գժախոտից, որն ունի հրապուրիչ ծաղիկներ, քաղցր համ: Գժախոտից թունավորման ժամանակ գրգռվում է կենտրոնական նյարդային համակարգը և ճնշվում ծայրամասային նյարդերը:

Թունավորման ախտանշաններն են՝ հաճախասրտություն, լորձաթաղանթների չորություն, չոր հազ, հնարավոր են նաև ցնցումներ:

Ազդեցության նախնական փուլում նկատվում է գրգռվածություն, որն արտահայտվում է չկապակցված խոսքով և առանց պատճառի ծիծաղով, ցրվածությամբ, իրար հաջորդող արգելակման և ակտիվության փուլերի կրկնությամբ: Նկատվում է նաև զառանցանք ու ցնորք: Գրգռման փուլին հաջորդում է երկարատև խորը քուն՝ ուղեկցվող վառ տեսիլքներով և երազներով: Արթնանալուց հետո տուժածներն ունենում են հիշողության բացակայություն, լուսավախություն, որը կարող է շարունակվել մի քանի օր:

Բույսերի թունավորումից զգուշանալու նպատակով անհրաժեշտ է ճանաչել մեր շրջապատում, բակերում և տնամերձ հողամասերում հաճախ հանդիպող բույսերը, կարողանալ տարբերել թունավոր բույսերը և զգուշանալ դրանցից: Հայաստանում հանդիպող թունավոր բուսատեսակներից են ընձախոտը, գնարբուկը, մորմը, ագռավաչքը, շնդեղը, հովտաշուշանը, մատնորակը և այլն:

Թունավորումներից և անցանկալի հետևանքներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս.

  • թունավորման նախանշանների դեպքում (փորացավ, սրտխառնոց, ստամոքսի խանգարում, գլխապտույտ) անմիջապես դիմել բժշկի, քանի որ կան որոշ թունավոր բույսեր, որոնք բավականին արագ են ազդում օրգանիզմի վրա,
  • երեխաներին հասանելի վայրերից հեռացնել թունավոր բույսերը,
  • ճանաչել, տարբերել և զգուշանալ թունավոր բույսերից,
  • ձեռք չտալ անծանոթ բույսերի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]