ԵԿՄ վարչության նախագահը Տավուշի մարզային խորհրդի նոր նախագահ է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորականների միության կանոնադրության համաձայն (9.14) համագումարից հետո ԵԿՄ վարչության նախագահի հրամանով նշանակվում են կառույցի մարզային խորհրդի ղեկավարներ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԵԿՄ լրատվության բաժնից, առաջին նշանակումը Ս. Միքայելյանը Տավուշի մարզում կատարեց:
Մայիսի 21-ին ԵԿՄ վարչության փոխնախագահները, վարչության անդամները ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ հանդիպեցին Տավուշի մարզի երկրապահներին:
Հանդիպման նպատակը Տավուշի մարզային խորհրդի նոր ղեկավարի ներկայացումն էր:
Ս. Միքայելյանի հրամանով ԵԿՄ Տավուշի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Ռուդիկ Դավթյանին փոխարինեց Աշոտ Երիցյանը, ով ղեկավարում էր Իջևանի տարածքային բաժանմունքը:
Մանրամասները` տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում