1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ավստրիայում կայացել Է անցումային կառավարության երդմնատվությունը

Ավստրիայում կայացել Է անցումային կառավարության երդմնատվությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդեր վան դեր Բելենի ներկայությամբ մայիսի 22-ին կայացել Է երկրի անցումային կառավարության երդմնատվությունը՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ, որը երկիրը ղեկավարելու Է մինչեւ վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մայիսի 21-ին վան դեր Բելենն ընդունել Է Ավստրիայի ազատության կուսակցությունից (ԱԱԿ) բոլոր նախարարների հրաժարականը, բացառությամբ արտաքին գործերի նախարար Քարին Քնայսլի: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել Է, որ երկրի նախագահն իրեն հանձնարարել Է ազատված նախարարական պաշտոններում նշանակել փորձագետների:

Նախագահը պաշտոնապես պաշտոններից ազատել Է ԱԱԿ-ից նախարարներին, իսկ հետո նոր քաղաքական գործիչների նշանակել կառավարական պաշտոնների: Հեռարձակումն իրականացրել են ավստրիական հեռուստաալիքները: Պաշտոնաթող եղած Հայնց-Քրիստիան Շտրախեի փոխարեն փոխկանցլերի գործառույթները կկատարի ֆինանսների նախարար Հարթվիգ Լյոգերը, իսկ սպորտի նախարարինը (նույնպես Շտրախեն Էր)՝ Յուլիանե Բոնյեր-Շտրաուսը, որը գլխավորում Է նաեւ կանանց, ընտանիքի եւ երիտասարդության գործերի նախարարությունը:

Հերբերտ Կիկլի փոխարեն Ավստրիայի ՆԳ նախարարության նոր ղեկավար Է դարձել Ավստրիայի Գերագույն դատարանի նախկին նախագահ Էկարտ Ռատցը, իսկ պաշտպանության նախարարությունը Մարիո Կունասեկի փոխարեն գլխավորել Է սպա Յոհան Լուիֆը: Տրանսպորտի, ինովացիաների եւ տեխնոլոգիաների նախարարի պաշտոնն զբաղեցրել Է Austro Control օդային երթեւեկության վարչության ղեկավար Վալերի Հաքլը, իսկ աշխատանքի, սոցիալական գործերի, առողջապահության եւ սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Է դարձել գերատեսչության դեպարտամենտի նախկին ղեկավար Վալտեր Պելտները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]